Վիվիանոն կմնա «Ֆիորենտինայում»
08/01/2013 20:05

Վիվիանոն կմնա «Ֆիորենտինայում»

Իտալական «Ֆիորենտինայի» ղեկավարությունը վստահ է, որ դարպասապահ Էմիլիանո Վիվիանոն կշարունակի մնալ թիմում, թեպետ կորցրել է տեղը հիմնական կազմում: Ներկայումս խոսակցություններ կան, որ Վիվիանոն կարող է տեղափոխվել «Բոլոնյա»:

«Բոլոնյան» Վիվիանոյի համար տարբերակ չէ: Նա նախկինի պես կարիերան կշարունակի մեր թիմում,- ակումբի մարզական տնօրեն Դանիելե Պրադեի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Մենք հավատում ենք նրան: Իսկ որոշումը, թե ով պետք է խաղա հիմնական կազմում, միայն Վինչենցո Մոնտելլան է կայացնում»:

Վիվիանոն կմնա «Ֆիորենտինայում»