Օդի ջերմաստիճանը կնվազի 13-18 աստիճանով
08/01/2013 16:28

Օդի ջերմաստիճանը կնվազի 13-18 աստիճանով

Հանրապետության տարածքում հունվարի 9-10-ին ամենուրեք, 11-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում`  զգալի: Հունվարի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում են ԱԻՆ պաշտոնական կայքից:

Քամին արևմտյան է՝ 4-9մ/վրկ, հունվարի 9-10-ին առանձին հատվածներում սպասվում են քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի` հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-18 աստիճանով:

Երևանում հունվարի 9-10-ին սպասվում է ձյուն, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի` հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-15 աստիճանով: 

Օդի ջերմաստիճանը կնվազի 13-18 աստիճանով