.jpg)
«Զենիթը» բանակցում է Աբատեի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» եզրային պաշտպան Աբատեի տրանսֆերը: Այդ տեղեկությունը հաստատել է նաև ֆուտբոլիստի գործակալ Անդրեա Դ’Ամիկոն:
«Արդեն նախնական շփումներ եղել են, բայց առջևում դեռ շատ աշխատանք ունենք,- Դ’Ամիկոյի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- «Զենիթում» լավ գիտեն, թե Աբատեն ինչ հնարավորություններ ունի, և նրանց հետաքրքրությունը կասկած չի հարուցում: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը չպետք է լուրջ խնդիր լինի»:
Հաղորդվում է, որ պիտերցիներն Աբատեին պայմանագիր են առաջարկում մինչև 2017 թ. ժամկետով` տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձով: