Հենց ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունենա
09/01/2013 11:40

Հենց ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունենա

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց անցյալ տարվա դեկտեմբեր ամսին նախագահական ընտրությունների հետ կապված 1420 ընտրողների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն առաջատար դիրքում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցման արդյունքներով, Ս.Սարգսյանի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 20.5 տոկոսը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` 5.5 տոկոսը: ԲՀԿ ընտրազանգվածի միայն 10 տոկոսն է որոշել գնալ ընտրության, և այդ ընտրազանգվածի 1/3-ը կքվեարկեն ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին:

Ա.Ադիբեկյանի խոսքով, մեծանում է ՀՅԴ-ի դերը, իսկ որպես միասնական թեկնածու` հարցվածների մեծամասնությունը նշել է Րաֆֆի Հովհաննիսյանի անունը:

Ա.Ադիբեկյանի խոսքով, այս ընտրությունները որոշ առումով նման են 1998թ-ի ընտրություններին:

Սոցիոլոգի հավաստմամբ, այս ընտրություններում հիմնական հարցն այն է, թե ընտրազանգվածի որ մասը կգնա ընտրության: Հարցվածների 52 տոկոսն է հետաքրքրված քաղաքականությամբ, որից միայն 28 տոկոսն է որոշել, թե ում է ընտրելու, իսկ մնացած 24 տոկոսը դեռևս չեն ընտրել իրենց թեկնածուին: «Եթե այդ 28 տոկոսն այսօր գնա ընտրության, ապա Սերժ Սարգսյանը կհավաքի 72 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը 20 տոկոս: ՀՀ նախագահին լուրջ մրցակից չեմ տեսնում, որովհետև հենց ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունենա»,- ասում է սոցիոլոգը, նշելով, որ ընդդիմադիրները թողել են քաղաքական դաշտը և պետք է դիտեն, թե հզոր թեկնածուն ինչպես է շատ հեշտ անցնելու:
 

Հենց ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունենա