Պայթյունի հետևանքով տուժած «Ամերիայի» կառավարչի վիճակը միջին ծանրության է
09/01/2013 17:12

Պայթյունի հետևանքով տուժած «Ամերիայի» կառավարչի վիճակը միջին ծանրության է

2012թ. դեկտեմբերի 31-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Ամերիաբանկի «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են «Ամերիաբանկի» լրատվական ծառայությունից:

Այժմ նա գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: Միջադեպը որևէ կերպ չէր կարող անդրադառնալ Ամերիաբանկի «Վանաձոր» մասնաճյուղի աշխատանքի վրա, քանզի միջադեպը տեղի է ունեցել մասնաճյուղի տարածքից դուրս: Ներկայումս մասնաճյուղը շարունակում է իր բնականոն աշխատանքը:
 

Պայթյունի հետևանքով տուժած «Ամերիայի» կառավարչի վիճակը միջին ծանրության է