.jpg)
Փակուղուց դուրս գալու համար պետք է անցնի երեք նախագահների ժամանակաշրջանը
Տարօրինակ է, որ քաղաքական փորձ, ծրագիր ունեցող ուժերը չեն մասնակցում ընտրություններին: Առհասարակ, շատ տարօրինակ նախընտրական շրջան է ստեղծվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Ըստ Սարգսյանի, շատ թեկնածուներ կարծում են, որ նախագահի պաշտոնը Քաջ Նազարի պաշտոնն է և նրանց միայն մնում է գալ, նստել ու ղեկավարել. «Եթե այսպես շարունակվի, մենք նորից կստանանք այն, ինչ ունենք: Պետք է պահանջատեր լինել ողջ հասարակությամբ: Փակուղուց դուրս գալու համար պետք է անցնի երեք նախագահների ժամանակաշրջանը»:
Սարգսյանն անդրադարձավ նաև ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելու փաստին: Ըստ նրա, եթե ՀԱԿ-ն իմանար, որ ունի նույն կարգավիճակն ինչ հինգ տարի առաջ` անպայման կմասնակցեր ընտրություններին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Սարգսյանի կարծիքով, այս կուսակցության առաջնորդը առաջադրվելու փոխարեն նախընտրեց պահպանել իր սեփականությունը: