«Արմավիան» սիրիահայերին փոխհատուցել է չիրականացրած չվերթների գումարները
09/01/2013 19:13

«Արմավիան» սիրիահայերին փոխհատուցել է չիրականացրած չվերթների գումարները

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը սիրիահայերին փոխհատուցել է դեպի Սիրիա չիրականացրած չվերթների տոմսերի գումարները:

«Արմենպրեսի» հետ զրույցում «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան նշեց, որ տոմսերի գումարները ավիաընկերությունը փոխհատուցել է դեռ 2012 թ. դեկտեմբերի վերջին:

Դեկտեմբերի 14-ի դրությամբ «Արմավիան» արդեն վերադարձրել էր 200 սիրիահայի տոմսի գումար: Եվս 48 սիրիահայ այդ պահի դրությամբ դեռ բողոքում էր, որ ավիաընկերությունը չի վերադարձնում տոմսերի գումարները:

Սեպտեմբերի 10-ից «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Սիրիա իրականացվող չվերթները:

Ավիաընկերությունից մեկնաբանում են, որ թռիչքները դադարեցվել են միմիայն հաճախորդների շահերից ելնելով. դա արվել է այն բանից հետո, երբ գրոհայինները հայտարարել էին, որ կռմբակոծեն Սիրիայի օդային տարածքով անցնող ցանկացած ինքնաթիռ:

Այդ օրերին տոմսեր գնած սիրիահայերը դրանք վերադարձրեցին, սակայն գումարները փոխհատուցվեցին մաս առ մաս:

Այժմ Հայաստանից դեպի Սիրիա ուղիղ չվերթներ իրականացնում է միայն «Սիրիական ավիաուղիները»:
 

«Արմավիան» սիրիահայերին փոխհատուցել է չիրականացրած չվերթների գումարները