.jpg)
Սիրիական հակամարտությունը պետք է հանգուցալուծվի 2013 թ.-ին
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի այս տարի, հակառակ պարագայում Սիրիան կարող է դադարեցնել իր գոյությունը:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ` Բրահիմին նշել է, որ դեռևս առաջընթաց չի տեսնում Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցություններում:
Բրահիմին նպատակ ունի հարթել արևմտյան երկրների միջև առկա հակասությունները սիրիական հարցի վերաբերյալ: