«ԳՈՀԱՐԸ» 50 հազար դոլար է նվիրաբերել սիրիահայ ընտանիքներին
09/01/2013 14:50

«ԳՈՀԱՐԸ» 50 հազար դոլար է նվիրաբերել սիրիահայ ընտանիքներին

«ԳՈՀԱՐ» Սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի հարավամերիկյան համերգային շրջագայությունից ստացված հասույթից 50,000 ԱՄՆ դոլարը նվիրվել է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին:

«ԳՈՀԱՐ» Սիմֆոնիկ Նվագախմբի և Երգչախմբի լրատվական ծառայությունից նաև տեղեկանում ենք, որ հարավամերիկյան համերգներից գոյացած հասույթից մոտավորապես 150.000 ԱՄՆ դոլար հատկացվել է տեղի գործող հայկական վարժարաններին, մշակութային և հասարակական ծրագրերին, ուսուցիչներին և անհատներին:

««ԳՈՀԱՐ»-ն, անսալով իր տարիների սկզբունքին և հավատալով, որ հայությունը պիտի շարունակի գոյատևել իր մշակույթով, մեկ անգամ ևս իր համերգներից գոյացած ընդհանուր գումարը նվիրեց Հայ ինքնության պահպանման և գոյատևման ճիգերին:
ԳՈՀԱՐ-ը կշարունակի իր նվիրաբերումը Հայ ազգային արժեքների պահպանմանը»,-ասված է հայտարարության մեջ:

 

 

 

«ԳՈՀԱՐԸ» 50 հազար դոլար է նվիրաբերել սիրիահայ ընտանիքներին