Financial Times. Իրանը կփորձի Սիրիայից դուրս բերել ուրանի պաշարները
09/01/2013 20:25

Financial Times. Իրանը կփորձի Սիրիայից դուրս բերել ուրանի պաշարները

Թեհրանը փորձում է ձեռք բերել Սիրիայում պահվող չհարստացված ուրանի պաշարներ: Այս մասին, գրում է Financial Times-ը` հղում անելով միջուկային էներգիայի բնագավառի արևմտյան փորձագետներին:

«Սիրիան հավանաբար ունի լավ որակի ուրան, որը Իրանը մի քանի տարի փորձում է ձեռք բերել միջազգային շուկայում: Այն Սիրիայից Իրան հնարավոր է փոխադրել օդային ճանապարհով»,- մեջբերում է պարբերականը փորձագետներին:

Արևմտյան երկրների փորձագետները և իշխանության ներկայացուցիչները թերթին ասել են, որ եթե Իրանը Սիրիայից ուրան ստանա և կառուցի ուրանի հարստացման ևս մեկ գործարան, այս պաշարները «կարևոր աղբյուր» կդառնան, որը հնարավորություն կտա միջուկային զենք ստեղծել:

Սիրիայում ուրանի պաշարների մասին հստակ տվյալներ չկան, սակայն Financial Times-ը նշում է, որ այն կարող է պահվել Մարջ Ալ-Սուլթան քաղաքում գտնվող գաղտնի օբյեկտներում: 

Financial Times. Իրանը կփորձի Սիրիայից դուրս բերել ուրանի պաշարները