Տեղեկանք. Ճապոնիայի 3 սկզբունքները՝ միջուկային զենքի վերաբերյալ
09/01/2013 20:00

Տեղեկանք. Ճապոնիայի 3 սկզբունքները՝ միջուկային զենքի վերաբերյալ

Միջուկային զենքի չտարածման վերաբերյալ Ճապոնիայի որդեգրած 3 սկզբունքները`չարտադրել միջուկային զենք, չտիրապետել միջուկային զենքին և թույլ չտալ միջուկային զենքի գտնվելը Ճապոնիայի տարածքում ընդունվել են դեռևս 1967թ.-ին Ճապոնիայի վարչապետ Սատոյի կողմից:

Տվյալ սկզբունքները հատուկ հռչակագրի տեսք են ստացել Ճապոնիայի խորհրդարանի 1971 թ.-ի ընդունած որոշման համաձայն:

1968 թ.-ին Տոկիոն միանում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին, դրանով իրավական պարտավորություններ ստանձնելով միջուկային զենքին չտիրապետելու վերաբերյալ:

Այդ սկզբունքները համահունչ են Ճապոնիայի սահմանադրությանը, որը կրում է հակապատերազմական բնույթ, մասնավորապես Ճապոնիայի սահմանադրության 9-րդ հոդվածը ենթադրում է պատերազմից հրաժարման սկզբունքը:

Ճապոնիայի սահմանադրությունը ընդունվել է 1947 թ.-ի մայիսի 3-ին և դրանից հետո այդ սահմանադրության մեջ ոչ մի փոփոխություն չի մտցվել:

Այդ սահմանադրությունը անվանում են նաև Պացիֆիստական սահմանադրություն, քանի որ այդ սահմանադրության 9-րդ կետը ենթադրում է պատերազմներին չմասնակցելը և ռազմական հակամարտությունների չհրահրումը:

 

Տեղեկանք. Ճապոնիայի 3 սկզբունքները՝ միջուկային զենքի վերաբերյալ