Կ.Վրթանեսյան. Լրագրողների նոր սերունդը պետք է ճիշտ աշխատի աղբյուրների հետ
09/01/2013 18:00

Կ.Վրթանեսյան. Լրագրողների նոր սերունդը պետք է ճիշտ աշխատի աղբյուրների հետ

Վերջին օրերին կրկին արդիական է դարձել բազմիցս քննարկված մի հարց` ինչպե՞ս է պետք կամ պե՞տք է արդյոք ընդհանրապես աշխատել ադրբեջանական աղբյուրների հետ:

Հարցը չափազանց կարևոր է դառնում հատկապես այն դեպքում, երբ խոսքը գնում է ռազմական ինֆորմացիայի մասին: Ըստ քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանի՝ խնդիրն անընդահատ ծագում է, քանի որ ժուռնալիստիկայում երկու-երեք տարին մեկ հայտնվում է նոր սերունդ, որը, սովորաբար, բուհում չի ստանում աղբյուրների հետ ճիշտ աշխատելու հմտություններ.

«Նոր սերունդը մի քանի անգամ սխալներ է անում, մինչև սեփական սխալների վրա սովորում է: Կարծում եմ, հարցի միակ լուծումը պետք է փնտրել կրթական համակարգում: Հատկապես լրագրողական կրթություն ստացող ուսանողներին պետք է սովորեցնել աղբյուրների հետ ճիշտ աշխատել: Ընդ որում, հարցը միայն ադրբեջանական աղբյուրներին չի վերաբերում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Վրթանեսյանը:
 

Կ.Վրթանեսյան. Լրագրողների նոր սերունդը պետք է ճիշտ աշխատի աղբյուրների հետ