.jpg)
Հարավկորեացի 41 ֆուտբոլիստներ որակազրկվել են
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, ՖԻՖԱ-ն հաստատել է հարավկորեացի 41 ֆուտբոլիստների ցմահ որակազրկման որոշումը:
Պայմանավորված խաղերի հետ կապված մեծ սկանդալի հետևանքով բոլոր մեղավորները պատժվել էին Հարավային Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, սակայն իր պատժամիջոցներն է կիրառել նաև ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն` նշված ֆուտբոլիստներին ցմահ զրկելով միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից:
Նշվում է, որ իրենց մեղավորությունն ընդունած և նման արարքի համար զղջացած 21 ֆուտբոլիստներ հնարավորություն կունենան վերադառնալ մեծ ֆուտբոլ՝ 200-500 ժամ տևողությամբ սահմանված հասարակական աշխատանք կատարելու պայմանով: