.jpg)
Լոնդոնում քննարկվելու է հետասադյան Սիրիայի հարցը
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը հայտարարել է, որ հունվարի 9-ին Լոնդոնում տեղի է ունենալու երկօրյա միջազգային համաժողով, որին մասնակցելու են դասախոսներ, ակադեմիկոսներ և սիրիական ընդդիմության ներկայացուցիչներ:
Համաժողովի ժամանակ քննարկվելու է Սիրիայի ապագայի հարցը՝ առանց նախագահ Բաշար Ալ-Ասադի: Համաժողովի նպատակն է նաև օգնել Սիրիայի ընդդիմությանը՝ նախապատրաստվել մարտահարվերներին, որի առջև կանգնելու է հետասադյան Սիրիան: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ դռնփակ հանդիպմանը մասնակցելու են նաև հետկոնֆլիկտային իրավիճակների կայունացման մեջ հմտացած փորձագետներ և Սիրիայի ազգային կոալիցիայի ներկայացուցիչներ: