Մալազիայի սուլթանը արգելել է «անհավատներին» արտասանել «Ալլահ» բառը
09/01/2013 10:56

Մալազիայի սուլթանը արգելել է «անհավատներին» արտասանել «Ալլահ» բառը

Մալազիայի Սելանգոր նահանգի ղեկավար Շաֆարուդին Իդրիս Շահը արգելել է ոչ մահմեդականներին արտասանել «Ալլահ» բառը:

«Rosbalt.ru»-ի փոխանցմամբ, Իդրիս Շահը հայտարարել է մահմեդական աստծո անունը սուրբ և նշել, որ այն պատկանում է միայն իսլամ դավանողներին:

Նշենք, որ Մալազիայի պետական կրոնը իսլամն է, որին դավանում է բնակչության 60%-ը: 

 

Մալազիայի սուլթանը արգելել է «անհավատներին» արտասանել «Ալլահ» բառը