Սելիմի լեռնանցքը և Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը փակ են
09/01/2013 19:32

Սելիմի լեռնանցքը և Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը փակ են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ այսօր ժամը 18.00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը և Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը:

Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Երևան-Սևան, Թալին-Մարալիկ-Գյումրի, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Արթիկ-Մանթաշ-Ալագյազ, Եղվարդ-Հարթավան ճանապարհահատվածները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 

Սելիմի լեռնանցքը և Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը փակ են