Հայրիկյանն ամբողջ գիշեր ներողություն է խնդրել աշխարհի բոլոր «ոչխարներից»
09/01/2013 14:56

Հայրիկյանն ամբողջ գիշեր ներողություն է խնդրել աշխարհի բոլոր «ոչխարներից»

«Բոլոր նրանք, ովքեր առաջիկա նախագահական ընտրություններում ընտրակաշառք են սպասում, ոչխար են»: Վերհիշելով շաբաթներ առաջ իր արած հայտարարությունը` նույն կարծիքը կրկին արտահայտեց ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

«Ես երեկ ամբողջ գիշեր ներողություն եմ խնդրել աշխարհի բոլոր ոչխարներից,  քանի որ դրամ վերցնող և իր ընտանիքի ձայնը վաճառող մարդկանց անվանել եմ ոչխար»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Շարունակելով կաշառատուների, կաշառակերների և ոչխարների թեման` նախագահի թեկնածուն համեմատություն արեց, թե նա, ով դրամ ստանալով իր ձայնը տալիս է դրամը տվողին` այդ մարդը, ըստ նրա, հավասարազոր է այն տղամարդուն, ով իր կնոջն ու երեխային դրամով վաճառել է. «Որովհետև հայրենիքի կառավարման իրավունքը վաճառելը շատ ավելի ահավոր բան է, քան` սեփական ընտանիքը»:

«Այնպես որ` ես սրտանց ներողություն եմ խնդրել աշխարհի բոլոր ոչխարներից, որ այդ տիպի մարդկանց ոչխար եմ անվանել. նրանց ավելի խիստ պետք է կոչել, որովհետև ոչ միայն դրամ տվողն է տականք, այլ նաև ստացողն է ծախու արարած»,- եզրափակեց իր խոսքը:
 

Հայրիկյանն ամբողջ գիշեր ներողություն է խնդրել աշխարհի բոլոր «ոչխարներից»