Ոստիկանությունը հրապարակեց ընտրողների ցուցակը
09/01/2013 10:09

Ոստիկանությունը հրապարակեց ընտրողների ցուցակը

ՀՀ ոստիկանության  և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղադրվել է ՀՀ ընտրողների ցուցակը:

Ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելու դեպքում, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը պետք է դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: 

www.elections.am կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ:

Ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության անցկացման օրը 18 տարին լրացած և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Հիշեցնենք, որ 2013 թ. ՀՀ նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին` երկուշաբթի օրը: 

Ոստիկանությունը հրապարակեց ընտրողների ցուցակը