ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությունները
09/01/2013 20:28

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությունները

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, կապված զանգվածային լրատվության մի շարք միջոցներով տարածված Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանություններ հետ` Հայաստանի ընտրողների թվի աճի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ Հայաստանի Հանրապետությունից մշտապես բնակության մեկնողների թվի և ընտրողների ռեգիստրում հաշվառվածների թվի միջև անմիջականորեն կապ գոյություն չունի, քանի որ օտարերկրյա պետության մշտական բնակության վայր ժամանելուց հետո ՀՀ քաղաքացները, որպես կանոն, հյուպատոսական մարմիններ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու մասին դիմումներ չեն ներկայացնում:

Մշտական բնակության մեկնող անձանց հաշվառումից մեխանիկորեն հանելու ոչ տեխնիկական և ոչ էլ իրավական ընթացակարգեր գոյություն չունեն:

Ինչ վերաբերում է ընտրողների թվի աճին, ապա ոստիկանությունը պարզաբանում է հետևյալը.

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ նախնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում էր 2,485,844, իսկ 2013 թ. հունվարի 6-ի դրությամբ՝ ընտրողների նախնական թիվը (2012 թ. մայիսի 6-ից մինչև 2013 թ. հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում) աճել է 25,053-ով:

Մասնավորաբար, նոր հաշվառման, 18 տարին լրանալու, առաջին անգամ անձնագրավորվելու, զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ 60.645 քաղաքացի ընդգրկվել է ընտրողների ցուցակ (միայն 18 տարին լրանալու կապակցությամբ` 29,986 ընտրող):

Նույն ժամանակահատվածում մահվան, սեփականատիրոջ դիմումի, զորակոչվելու, ինչպես և այլ հիմքերով հաշվառումից հանվել է 35,592 քաղաքացի (միայն մահվան հիմքով` 15,572 ընտրող):

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությունները