BBC News Magazine-ն անդրադարձել է աշխարհահռչակ հայերին
09/01/2013 10:40

BBC News Magazine-ն անդրադարձել է աշխարհահռչակ հայերին

BBC News Magazine-ը անդրադարձել է աշխարհահռչակ հայերին: Ցանկում առաջինը Քիմ Քարդաշյանն է, ով, ըստ ամսագրի, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում դարձել է հայտնի բրենդ` համանուն ռեալիթի շոույի և համացանցում հայտնված սկանդալային վիդեոյի շնորհիվ:

Վերջերս համացանցում հայտնված հղիության մասին նրա լուրերը տպագրվեցին համաշխարհային հայտնի բոլոր թերթերում և ամսագրերում, իսկ բազմաթիվ կայքերում գրեթե ամեն օր կարելի է գտնել նրա մասին ինֆորմացիա: 

Ըստ ամսագրի, Ք.Քարդաշյանը իրոք ազգությամբ հայ է: Նրա հայրը, տատն ու պապը ունեցել են հայկական ծագում, սակայն սա չի նշանակում, որ հայերը հպարտանում են նրանով: 2007-ից 2011թթ. Երևանում ապրած BBC-ի լրագրող Արմեն Շահբազյանի խոսքով, թեև գրեթե ամենուր նրա լուսանկարներն են, սակայն հայերը, ազգային մտածողության հետ կապված, չեն սիրում խոստովանել, որ նա հայ է: Ըստ աղբյուրի, նրան համեմատում են մեկ այլ հանրահայտ հայի` Շառլ Ազնավուրի հետ, և չեն ցանկանում, որ Քարդաշյանը ներկայացնի իրենց ազգը:  

Ամսագիրը նաև անդրադարձել է հայտնի հայ սպորտսմեններին` թենիսիստներ Դավիթ Նալբանդյան և Անդրե Աղասիին, ֆրանսիայի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆ, հայկական ծագում ունեն նաև երգչուհի Շերը (իսկական անունը` Շերլին Սարգսյան), Շառլ Ազնավուր, System of a Down խմբի բոլոր անդամները: 

Հայ են նաև աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Քըրք Քըրքորյանը և բանկոմատի հեղինակ` Լյութեր Ջորջ Սիմջյանը: 
 

BBC News Magazine-ն անդրադարձել է աշխարհահռչակ հայերին