Ֆերդինանդը չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»
09/01/2013 20:07

Ֆերդինանդը չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը պատրաստ է մարզական կարիերան շարունակել իր ներկայիս թիմում` հրաժարվելով մի շարք գայթակղիչ առաջարկներից: Այս մասին տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի ամռանը: Թեև մի շարք ակումբներ պատրաստ են նրան բարձր առաջարկել աշխատավարձ, այդուհանդերձ, պաշտպանը մերժել է բոլոր առաջարկները և առաջիկա օրերին պատրաստ է «մանկունիանցիների» ղեկավարության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Ֆերդինանդը չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»