Ռուսաստանում ցրտահարությունից  170 մարդ է մահացել
09/01/2013 18:57

Ռուսաստանում ցրտահարությունից 170 մարդ է մահացել

Մոտ 170 ՌԴ քաղաքացիներ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել են ցրտահարությունից:

Km.ru-ի փոխանցմամբ՝ նախօրեին Ռուսաստանի տարբեր շրջաններում ցրտահարությունից տուժել է 17 մարդ, որոնցից 9-ը` հոսպիտալացվել է:

Նշվում է, որ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Սախայի Հանրապետությունում. Յակուտսկում ջերմաստիճանը նվազել է մինչև -49 աստիճան:
 

Ռուսաստանում ցրտահարությունից 170 մարդ է մահացել