Երևան-Թբիլիսի-Երևան գնացքն աշխատում է բնականոն ռեժիմով
09/01/2013 12:15

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքն աշխատում է բնականոն ռեժիմով

Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով:

Ներկա պահին մաքրվում են երկաթուղային գծերը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության տեղեկատվական բաժնից: Երեկ սկսված գծամաքրման աշխատանքները կշարունակվեն այսօր:

Գյումրիում եղանակային պայմանների վատթարացման պատճառով՝ տեղում աշխատելու են արդեն 3 ձնամաքրող մեքենա, իսկ Սևանում աշխատանքը կշարունակի հատուկ տեխնիկայի մեկ միավոր: 

Հաշվի առնելով, որ մի շարք ավտոմայրուղիները փակ են՝ ուղևորա- և բեռնափոխադրումների զգալի մասը տեղափոխվել է երկաթուղի: Մասնավորապես, էլեկտրագնացքների լրացուցիչ չվերթներ են նշանակվում` բոլոր ուղևորներին տեղափոխելու նպատակով:

«ՀԿԵ» ՓԲԸ բեռնատար գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում է ինչպես Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքը, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները:

 

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքն աշխատում է բնականոն ռեժիմով