Վ. Ֆեսենկո. Տիմոշենկոն Յանուկովիչին  հրահրում է
09/01/2013 20:35

Վ. Ֆեսենկո. Տիմոշենկոն Յանուկովիչին հրահրում է

«Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նախագահ Վիկտոր Յանուկովիչին առճակատման է հրահրում»,- rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Պենտա» կիրառական քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Ֆեսենկոն:

Վերջինիս համոզմամբ՝ Տիմոշենկոն կփորձի իշխանությունների հակամարտության մեջ ներքաշել, որի միջոցով կարելի է միջազգային հանրության ուշադրությունը գրավել»:

Նշենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել  քաղաքացիական անհնազադության ցուցաբերել: Նա ցույցեր է նախատեսում անցկացնել Խարկովի հիվանդանոցում, որտեղ գտնվում է ներկա պահին: Այդ մասին Տիմոշենկոն հայտարարել է Ուկրայինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղված բաց նամակում:

Նա Յանուկովիչին մեղադրում է ուկրաինաֆոբիայի վրա հիմնված բռնապետություն կառուցելու, եվրոպական սկզբունքներիից հեռանալու, Ուկրաինայում վախի, անարդարության և աղքատության մթնոլորտ ստեղծելու մեջ:

Վ. Ֆեսենկո. Տիմոշենկոն Յանուկովիչին հրահրում է