.jpg)
Վարդան Բոստանջյան. Քաղաքական դաշտը կաթվածահար վիճակում է
Երկու քաղաքական ուժ հրաժարվեց ընտրություններին մասնակցելուց, և հիմա քաղաքական դաշտը կաթվածահար վիճակում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ անդամ Վարդան Բոստաջյանը:
Ըստ նրա, էպոսագետը հետաքրքիր երևույթ է: Նա ողջ էությամբ ուսումնասիրում է էպոսը և պետք է այդ գործով զբաղվի:
Բոստանջյանի կարծիքով, մենք չենք գնահատում Հայրիկյանի նման անձնավորությանը, ում պարտական ենք մեր անկախության համար: Գնահատված չէ նաև Բագրատյանը. «Հրեաները Բագրատյանին կարող էին Նոբելյան մրցանակ տալ, այնինչ մենք չենք գնահատում»:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ըստ Բոստանջյանի, մեզ համար ժողովրդավարության դրոշակ է:
Այնուամենայնիվ, Վարդան Բոստանջյանը կարծում է, որ առաջադրված թեկնածուները չեն կարող լուրջ մրցակից լինել գործող նախագահին: