Առատ տեղումներ կշարունակվեն մինչև հունվարի 11-ը
09/01/2013 09:14

Առատ տեղումներ կշարունակվեն մինչև հունվարի 11-ը

Այսօր եղանակը կպայմանավորվի հարավ-արևմտյան հզոր տեղումնաբեր զանգվածի ազդեցությամբ: Հանրապետության ողջ տարածքում պարբերաբար սպասվում է ձյուն, ուշադրություն. շրջանների մեծ մասում սպասվում են առատ տեղումներ:

Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Սպասվում է քամի` 18-20մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում` բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին սպասվում է դժվարանցանելիություն և մերկասառույց:

Երևանում այսօր կդիտվի ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում է ձյուն, հավանական է մերկասառույցը, հնարավոր է քամի 7-10 մ/վ: Ողջ ընթացքում հնարավոր են առատ տեղումներ:

Հունվարի 11-ին ձյունը հանրապետության գրեթե ողջ տարածքում կդադարի:

Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv կայքից: 

Առատ տեղումներ կշարունակվեն մինչև հունվարի 11-ը