Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակը պատրաստ է
10/01/2013 09:51

Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակը պատրաստ է

Ինչպես հայտնի է՝ «Շարմ» հոլդինգը ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության շրջանակներում ներկայումս նոր երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանում: «168 Ժամ»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե հայ երգիչ-երգչուհիներից ովքե՞ր են երգելու և նկարահանվելու տեսահոլովակում: Երգչուհի Լեյլա Սարիբեկյանն ասել է, որ առաջին անգամ է նման բան լսում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ տեսահոլովակը վաղուց է նկարահանվել, որտեղ ինքն էլ է երգել և նկարահանվել: «Շատ հայտնի ու սիրված արտիստներ են երգել, այդ թվում՝ Նունե Եսայան, Լիլիթ Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան, Հայկո և այլք»,- ասել է պատգամավորը:

Հարցին, թե ովքե՞ր են երգի խոսքերի և երաժշտության հեղինակները, Շ. Պետրոսյանը պատասխանել է. «Խոսքերի հեղինակին չգիտեմ, կոմպոզիտորի անունն էլ Ալբերտ է, ազգանունը չեմ հիշում»: Իսկ թե երբ կլինի երգի պրեմիերան, ԱԺ պատգամավորը չգիտի: 

Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակը պատրաստ է