Հայ բլոգերը բողոքում է mail.ru- ի դեմ
10/01/2013 19:18

Հայ բլոգերը բողոքում է mail.ru- ի դեմ

Բլոգեր Ալբերտ Ունուսյանը նամակ-բողոքով դիմել է mail.ru կայքի ադմինիստրացիային: Բանն այն է, որ pogoda.mail.ru-ում Ստեփանակերտի կողքին փակագծերում գրված է Խանքենդի, իսկ քաղաքը ներառված է Ադրբեջանի կազմի մեջ.

«Ընկերներիցս մեկի էջում բանավեճ էր ծավալվել այն հարցի շուրջ, որ ավելի ճիշտ կլինի կիրառել հայկական տարածքների հայկական անվանումները (Քելբաջարի փոխարեն Քարվաճառ և այլն): Զարմացա, որ կան մարդիկ, ում «ավելի հաճելի» է, որ կիրառենք ադրբեջանական անունները: Սխալ կիրառության օրինակ գտնելու համար մտա Google, ու առաջինը հենց pogoda.mail.ru կայքը աչքովս ընկավ, ինչն իհարկե խիստ զայրացրեց»,- Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Ալբերտ Ունուսյանը:

Բլոգերի խոսքով՝ նման սխալներով կայքեր շատ կան ու շատանում են, քանի որ մենք երբեմն ուշադրություն չենք դարձնում. «Դե լավ, մեկն իմ փոխարեն կբողոքի կամ կսփամի, ասում ենք մենք ու այդպես էլ ոչ ոք ոչինչ չի անում»,- ավարտեց բլոգերը:

Նշենք, որ դուք էլ կարող եք այցելել mail.ru կայք և հետադարձ կապի հասցեով ուղարկել նամակ-բողոք:

 

Հայ բլոգերը բողոքում է mail.ru- ի դեմ