Լսողական սարքերը կտրվեն հավաստագրի միջոցով
10/01/2013 11:38

Լսողական սարքերը կտրվեն հավաստագրի միջոցով

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց Եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրի ձևը հաստատելու մասին որոշման նախագիծ:

Նախարարը նշեց, որ նախատեսվում է կառավարության երկու որոշումների մեջ փոփոխություններ կատարել:

Առաջին անգամ լսողական սարքերը հավաստագրերի միջոցով է տրվելու, սահմանվում է հավատագրի արժեքը:

Գործադիրը հավանություն տվեց նաագծին:
 

Լսողական սարքերը կտրվեն հավաստագրի միջոցով