.jpg)
Բալոտելլին փոխել է իմիջը
Համաշխարհային ժամանակակից ֆուտբոլի ամենասկանդալային աստղերից մեկը` «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին, փոխել է իմիջը: Այս անգամ թիմի մարզմանը նա ներկայացել է դեղին ներկված մազերով: Թիմակիցներն ու երկրպագուները Մարիոյի հերթական իմիջային փոփոխությանը վերաբերվել են հումորով: Նրանք կարծում են, որ կրականման դեղինը համահունչ է ֆուտբոլիստի խառնվածքին:
Հիշեցնենք, որ Բալոտելլին Եվրոպայի 2012 թ. առաջնության գլխավոր հայտնություններից մեկն էր` Իտալիայի ազգային հավաքականի կազմում: Այնուամենայնիվ, հավաքականում հզոր փայլատակումից հետո նա այնքան էլ ակտիվ չէ «Մանչեսթեր Սիթիում»: Բավական է միայն նշել, որ ընթացիկ մրցաշրջանում անգլիական Պրեմիեր լիգայում նա դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ: