.jpg)
Բուտրագենյո. «Ռեալի» երկրպագուները պահանջկոտ են»
Մադրիդի «Ռեալի» հասարակության հետ կապերի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն կարծում է, որ չպետք է ուշադրություն դարձնել երկրպագուների պահվածքին, ովքեր անընդհատ սուլոցներով իրենց դժգոհությունն են հայտնում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից:
««Ռեալի» երկրպագուները շատ պահանջկոտ են: Նրանց սուլոցները մի քանի անգամ ուղղված են եղել նաև ինձ: Ինչևէ, կարևորն այն է, որ կարողացանք «Սելտայի» նկատմամբ գավաթային խաղում հաղթանակ տոնել»,- նշել է Բուտրագենյոն: