Դավիթ Հակոբյան. Ես եղել եմ, կամ և լինելու եմ նախագահի առաջին հավակնորդ
10/01/2013 13:26

Դավիթ Հակոբյան. Ես եղել եմ, կամ և լինելու եմ նախագահի առաջին հավակնորդ

«Ինձ այս տասն օրերի ընթացքում անընդհատ հարցնում են` ինչու՞ չառաջադրվեցի: Ես մի պատասխան ունեմ` քաղաքական գործիչներ չեն դառնում, այլ ծնվում են, ուղղակի գործունեության մեջ հղկվում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի, ընտրական օրենսգիրքը ստեղծված է միայն իշխանագողության համար. «Նախագահական մարաթոնում գաղափարական արքաները մրցու՞մ են՝ ոչ, ուրեմն ես այնտեղ ոչ մի անելիք չունեմ»:

Մարքսիստի խոսքով, եթե կարիք լինի` նա նորից կգա քաղաքական արենա. «Ես եղել եմ, կամ և լինելու եմ նախագահի առաջին հավակնորդը»:

Դավիթ Հակոբյանը նաև ավելացրեց, որ չի հավատում իշխանափոխությանը, ըստ նրա, իշխանությունը պարտադիր կվերընտրվի` իր բոլոր լծակների շնորհիվ:
 
«Եթե արքունի թութակներն անընդհատ կրկնում են, որ Սերժ Սարգսյանը մրցակից չունի, ապա հարց է առաջանում` ո՞ւմ նկատմամբ մրցակից չունի: Ես նախագահին հարգում եմ, որ նրա պորտը Ղարաբաղում կտրված` Հայաստանում իշխանության եկավ»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Դավիթ Հակոբյան. Ես եղել եմ, կամ և լինելու եմ նախագահի առաջին հավակնորդ