Եգիպտոսում մնացած 130 ուղևորները վերադարձել են
10/01/2013 13:57

Եգիպտոսում մնացած 130 ուղևորները վերադարձել են

Այսօր առավոտյան Երևան է ժամանել Շարմ էլ Շեյխ–Երևան հետաձգված չվերթը, որի պատճառով 130 ուղևորներ մնացել էին Եգիպտոսում: «Festa Tour» տուրիստական գործակալությունից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ բոլոր ուղևորները բարեհաջող վերադարձել են: 

«Առայժմ նրանցից որևէ մեկը որևէ պահանջով կամ բողոքով չի դիմել մեզ: Իհարկե, կան որոշակի պարտավորություններ, որ պետք է կատարենք այն մարդկանց նկատմամբ, որոնք տուժել են, անհրաժեշտության դեպքում հատուցումները կկատարվեն»,-ասացին գործակալությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում առկա տեղեկատվության համաձայն, ՀՀ քաղաքացիները մնացել էին Եգիպտոսի օդանավակայանում և չէին կարողացել վերադառնալ, քանի որ տուրիստական գործակալությունը նրանց անհրաժեշտ գումարը չէր փոխանցել: 
 

Նախորդող հրապարակում

Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիները ժամեր անց Երևանում կլինեն

 

 

Եգիպտոսում մնացած 130 ուղևորները վերադարձել են