Էլ-Շաարավի. «Գոհ եմ «Միլանի» ցուցադրած խաղից»
10/01/2013 20:32

Էլ-Շաարավի. «Գոհ եմ «Միլանի» ցուցադրած խաղից»

«Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում «Յուվենթուսից» 1։2 հաշվով կրած պարտությունից հետո նշել է, որ, ընդհանուր առմամբ, գոհ է թիմի ցուցադրած խաղից:

«Մենք վատ հանդես չեկանք և ունեցանք հաջողության հասնելու բազմաթիվ հնարավորություններ։ Ես գոհ եմ մեր ցուցադրած խաղից, նաև այն բանից, որ կարողացա դառնալ գոլի հեղինակ։

«Միլանն» իր խաղն էր խաղում, լավ պաշտպանվում էր։ Թույլ չտվեցինք մրցակցին մեր դարպասների մոտ 100 տոկոսանոց պահեր ստեղծել, սակայն տեխնիկայի տեսանկյունից նրանք շատ ավելի լավ գործեցին»,- նշել է Էլ-Շաարավին: 

Էլ-Շաարավի. «Գոհ եմ «Միլանի» ցուցադրած խաղից»