.jpg)
Նախագահի թեկնածուները նվազում են
ՀՀ նախագահի աթոռի համար այլևս չեն պայքարի անկուսակցական, մարտարվեստների համաշխարհային գլխավոր վարպետ Տարոն Աբրահամյանը և անկուսակցական, «Ժամանակի էություն սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը: Նրանք քիչ առաջ այս մասին հայտարարեցին լրագրողների հետ հանդիպմանը:
«Անհիմն եմ համարում այդքան գումար ծախսել Հանրապետական կուսակցության հետ մրցակցելու համար: Այդ գումարը ավելի լավ է ես օգտագործեմ հետագա ծրագրերի իրականացման համար»,-ընտրապայքարից դուրս գալու պատճառը ներկայացրեց Ռ. Ահարոնյանը:
Նշենք, որ ԿԸՀ-ն այս թեկնածուներին տվել էր 48 ժամ, որպեսզի վճարեին 8 մլն դրամ ընտրագրավը: Տրված հավելյալ ժամանակն ավարտվում է այսօր` ժամը 14:00-ին: