Զինծառայողի մահվան գործի քննությունը շարունակվում է
10/01/2013 19:14

Զինծառայողի մահվան գործի քննությունը շարունակվում է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Գոռ Ալավերդյանի նկատմամաբ հարուցված քրեական գործը: Վերջինս, հանդիսանալով ժամկետային զինծառայող, մարտական հերթապահություն կատարելիս խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, լիցքավորելով իրեն ամրակցված ինքնաձիգը և չփակելով ապահովիչը մատը հպել է ձգանին, որի հետևանքով կրակոց է արձակել: Արդյունքում կրակոցը դիպել է մարտական հերթապահություն իրականացնող Մարատ Դիմաքսյանին՝ անզգուշությամբ պատճառելով մահ:

Այս մասին տեղեկանում ենք «Փաստինֆո» կայքից:

Գոռ Ալավերդյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
 

Զինծառայողի մահվան գործի քննությունը շարունակվում է