Բագրատյանի նախընտրական կայքը պատրաստ է, նախընտրական ծրագիրը՝ նույնպես
10/01/2013 23:49

Բագրատյանի նախընտրական կայքը պատրաստ է, նախընտրական ծրագիրը՝ նույնպես

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն արդեն իսկ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված: 

Այսպես՝  Հ. Բագրատյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ  արդեն գործում է  www.bagratyanpresident.am կայքը, որտեղ թեկնածուի աջակիցները կարող են ծանոթանալ նրա նախընտրական տնտեսական ծրագրին՝ «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն»։

«Բացի այդ, շուտով կայքում կլինեն նաև արտաքին քաղաքականության ուրվագծերը և ՀՀ քաղաքական բարեփոխումների կոնցեպտները։ Վերը նշված տնտեսական ծրագիրը ես համարում եմ այն ձեռնոցը, ինչը նետում եմ իշխանությանը։ Այն ծրագիր է բառի բուն իմաստով. կարգախոսների կամ ցանկությունների շարան չէ, կոնցեպրիա չէ, ծրագրային դրույթներ չէ։ Այն սահմանափակ ժամանակի և ռեսուրսների մեջ գործուղությունների համակցություն է, ելքային կոնկրետ արդյունքներով։

Առաջիկայում կտպագրվի դրա գրքույկային տարբերակը, կլինի պաշտոնական շնորհանդես։ Այնպես որ ծրագրում որոշակի, ոչ շատ էական, փոփոխություններ կլինեն։

Շնորհակալություն եմ հայտնում ընկերներիս և ուսանողներիս, թանկագին դիտողությունների համար։ Իշխանությունը չներկայացնող թեկնածուներին՝ խնդրեմ եթե դուք էլ ինձ տրամադրեք ձեր ծրագրերը (կրկնում եմ, սահմանափակ ժամանակի ու ռեսուրսների մեջ մակրոտնտեսական գործունեության պլան, այլ ոչ թե պարզապես ցանկություններ), ապա մեծ հաճույքով կմասնակցեմ ցանկացած բանավեճի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ. Բագրատյանը։ 

Բագրատյանի նախընտրական կայքը պատրաստ է, նախընտրական ծրագիրը՝ նույնպես