Խոսրովի արգելոցը դիմել է դատարան. Գիլանը վերադարձվել է, պայմանագիրը՝ մնացել
10/01/2013 19:32

Խոսրովի արգելոցը դիմել է դատարան. Գիլանը վերադարձվել է, պայմանագիրը՝ մնացել

«Խոսրովի անտառ պետական արգելոցը» 2012 թ.-ին դեկտեմբերին դիմել է դատարան՝ «Հովազաձոր» ՍՊԸ-ի հետ վարձակալության և կառուցապատման պայմանագրերը խզելու համար: Aysor.am-ին Բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ պայմանագրերի խզման անհրաժեշտությունն է առաջացել, քանի որ Գիլան արգելավայրը, որը 2007 թ,-ից վարձակալության և կառուցապատման էր տրվել «Հովազաձոր» ընկերությանը, վերադարձվել է արգելոցին, իսկ պայմանագրերը կենսունակ չեն:  «Հովազաձոր» ՍՊԸ-ն Գիլանում կառուցում էր «Դրախտիկ» այցելուների կենտրոնը:

Իսկ թե որքա՞ն ֆինանսական փոխհատուցում կպահանջի «Հովազաձորի» տնօրենը Գիլան արգելավայրում «Դրախտիկ» կիսակառույց շինության համար, ըստ աղբյուրի, դեռևս հայտնի չէ, քանի որ ընթանում են նախանիստեր:

Հիշեցնենք, որ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ թույլատրվել էր «Գիլան» պետական արգելավայրի հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրել վարձակալության մինչև 60 տարի ժամկետով: Հիմք ընդունելով այս որոշումները` «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը «Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականի հունվարի 14-ին վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին` իր կողմից ներկայացված «Կենդանական և բուսական աշխարհի օբեկտների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման կազմակերպման» ծրագիրն իրականացնելու նպատակով:

Նշենք նաև, որ որոշ բնապահպաններ դեմ են, որ Գիլան արգելավայրում կիսակառույցը պահպանվի, կա նաև կառույցը գիտական և այլ նպատակներով օգտագործելու առաջարկությունը. Հարցը դեռևս առկախ է: 

Խոսրովի արգելոցը դիմել է դատարան. Գիլանը վերադարձվել է, պայմանագիրը՝ մնացել