ԵԱՀԿ առաքելությունը ստիպված է եղել դիտարկումը հեռվից իրականացնել
10/01/2013 14:17

ԵԱՀԿ առաքելությունը ստիպված է եղել դիտարկումը հեռվից իրականացնել

Այսօր ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ: ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում իրականացնել ավելի հեռու տարածությունից:
 

ԵԱՀԿ առաքելությունը ստիպված է եղել դիտարկումը հեռվից իրականացնել