.jpg)
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդները վաղը կսկսեն իրենց աշխատանքը
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից իրականացվող ՀՀ նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության պաշտոնական բացման կապակցությամբ հունվարի 11-ին տեղի կունենա մամուլի ասուլիս:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար՝ դեսպան տիկին Հայդի Թալիավինին կներկայացնի առաքելության դերն ու գործունեությունը առաջիկա ընտրություններում: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակից:
Ընտրությունների դիտորդական առաքելությունը և ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը գործում են անկախ՝ իրենց մանդատների համաձայն: