Նախագահական ընտրություններիում ՀՀԿ շտաբը կգլխավորի Հովիկ Աբրահամյանը
10/01/2013 23:40

Նախագահական ընտրություններիում ՀՀԿ շտաբը կգլխավորի Հովիկ Աբրահամյանը

Ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի 2013 թվականի առաջին նիստը, որի ընթացքում հիմնականում քննարկվել է առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԳՄ նիստին մասնակցել և այն վարել է ՀՀԿ ղեկավար, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին Aysor. am-ին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Առաջնային համարելով նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համահունչ անցկացնելու կարևորությունը, Է. Շարմազանովը շեշտեց, որ իրենք ամեն ինչ անելու են նախորդ ընտրություններից որակական առումով էապես տարբերվող ընտրություններ անցկացնելու համար:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ նիստում քննարկվել է քարոզարշավի հետ կապված հարցեր. Առաջիկայում ՀՀԿ-ն այս հարցին առավել մանրամասն կանդրադառնա:

Է. Շարմազանովը հավելեց, որ հարգանքով են վերաբերում նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր թեկնածուների` միաժամանակ ընդգծելով, որ ընտրությունների ֆավորիտ են համարում գործող Նախագահին:

ՀՀԿ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Հովիկ Աբրահամյանը, իսկ շտաբի կառուցվածքի ու մարզային շտաբերի ղեկավարների մասին առավել մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն առաջիկայում:

«ՀՀԿ-ն գերխնդիր է հռչակել մեկ անգամ ևս ապացուցելու, որ Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացումն անշրջելի փաստ է»,- ընդգծեց Է. Շարմազանովը: 

Նախագահական ընտրություններիում ՀՀԿ շտաբը կգլխավորի Հովիկ Աբրահամյանը