.jpg)
Հանքավան-Մեղրաձոր և Հարթավան-Արագյուղ ճանապարհահատվածները բացվել են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ ճանապարհների մաքրման և մշակման արդյունքում ժամը 17.30-ի դրությամբ, բացվել է Հանքավան-Մեղրաձոր և Հարթավան-Արագյուղ ավտոճանապարհները։
Շարունակում են փակ մնալ Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: