Տավուշում 7 ուղևորով ավտոմեքենա է շրջվել
10/01/2013 11:24

Տավուշում 7 ուղևորով ավտոմեքենա է շրջվել

Հունվարի 9-ին, ժամը 10.45-ի սահմաններում Տավուշի մարզի Տավուշ-Ծաղկավան ավտոճանապարհին ավտոմեքենան` 7 ուղևորով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Դեպքի վայր է մեկնել փրկարարների մեկ մարտական հաշվարկ:

Նրանք, ավտոկռունկի օգնությամբ, ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան:

Մեքենայի ուղևորները չեն տուժել:
 

Տավուշում 7 ուղևորով ավտոմեքենա է շրջվել