Վ.Սեդրակյան. Իմ հաղթանակը Սարգսյանի, Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի հաղթանակն է
10/01/2013 13:04

Վ.Սեդրակյան. Իմ հաղթանակը Սարգսյանի, Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի հաղթանակն է

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը վստահ է, որ հաղթելու է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում:  «Իմ վստահությունը ոչ ավելացել է, ոչ էլ պակասել»,- ասաց Սեդրակյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա կրկին հիշեցրեց, որ հաղթանակից հետո պատրաստվում է իր շուրջը համախմբել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Իմ այս գաղափարի համար էլ ես կստանամ նշված երեք նախագահների ընտրողների ձայները: Իմ հաղթանակը Սարգսյանի, Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի հաղթանակն է»,- ասում է Սեդրակյանը:

Հարցին, թե նախընտրական ծախսերի համար որտեղից է այդքան գումար էպոսագետին, Սեդրակյանը պատասխանեց. «Ինձ մտորելու առիթ են տալիս խոսակցությունները, թե ես կրոնական կազմակերպությունների կողմից եմ հովանավորվում: Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ: Մկրտվել եմ, երբ դեռ քառասուն օրական էի: Մյուս խոսակցությունները, վարկածները անհեթեթություններ եմ համարում»:
 

Վ.Սեդրակյան. Իմ հաղթանակը Սարգսյանի, Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի հաղթանակն է