.jpg)
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Եղանակն առայժմ կպայմանավորվի հարավ-արևմտյան հզոր տեղումնաբեր զանգվածի ազդեցությամբ: Այսօր հանրապետության տարածքում տեղումները թեև կպահպանվեն, սակայն հետզհետե կթուլանան: Կեսօրից հետո ցիկլոնը զգալի կկորցնի իր ուժը, կսկսի տեղաշարժվել դեպի արևելք, և օրվա վերջում ձյուն կդիտվի արդեն միայն հարավ-արևելյան հատվածում: Սպասվում է քամի` 18-20մ/վրկ ուժգնությամբ, բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին կդիտվի դժվարանցանելիություն և մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:
Meteo-tv.am կայքից տեղեկանում ենք, որ հունվարի 11-ին հանրապետության ողջ տարածքում ձյունը կդադարի, լույս 11-ի գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում 8-10 աստիճանով:
Երևանում պարբերաբար սպասվում է ձյուն: Օրվա 2-րդ կեսին տեղումները կթուլանան, ուշ երեկոյան սպասվում է տեղումների դադար: Հավանական է մերկասառույցը, հնարավոր է քամի 7-10մ/վ: