Նախագահի թեկնածու. Բագրատյանն ու Հովհաննիսյանն իշխանության մարդիկ են
12/01/2013 15:52

Նախագահի թեկնածու. Բագրատյանն ու Հովհաննիսյանն իշխանության մարդիկ են

«Ասում եմ ընդամենը ճշմարտությունը` Րաֆֆի Հովհաննիսյանը  և Հրանտ Բագրատյանն իշխանության մարդիկ են: Ակնհայտ է, որ իշխանությունները առաջ են մղում Րաֆֆի Հովհաննիսյանին, կներեք, բայց նա միայն այս պահի համար չի, նա 2018-ի համար էլ է...»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանին, ապա Ա. Հարությունյանը կարծում է, որ նա պետք է  բարոյական լիներ` Լևոն Տեր-Պետրոսյանից առաջ չանցներ. «Ցավում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նման վիճակում գնաց՝ Արքա Լիրի վիճակում: Այսօր ՀԱԿ-ից առաջադրվելու բարոյական իրավունք միայն Նիկոլը ուներ, քանի որ ինքը «Իմպիչմենտ» դաշինքով պայքարել է: Իսկ ո՞ւր էր Բագրատյանն այդ ժամանակ, թող նա մանդատը դնի, հետո նոր գա խոսի...  թե չէ Լևոնով մանդատի տեր դարձավ, հիմա էլ եկել է ու մենակ գնում է ընտրությունների»:

Ա. Հարությունյանը, հերթական անգամ  խիստ քննադատության արժանացրեց ՀՀ 3 իշխանություններին` Նախագահից սկսած` մինչև նախարարներ:

Ի դեպ, նախագահի թեկնածուն կարծում է, որ ինքն իրավունք ունի քննադատելու, «քանի որ նրանցից ոչ մեկի  կառավարման տարիներին պաշտոն չեմ ստացել, որևէ մեկի ժամանակ հարստություն չեմ ստացել»:

 

Նախագահի թեկնածու. Բագրատյանն ու Հովհաննիսյանն իշխանության մարդիկ են