Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականության մաս (Տեսանյութ)
12/01/2013 17:42

Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականության մաս (Տեսանյութ)

1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում տեղի է ունեցել հայ բնակչության խոշոր կոտորածը` միայն հայ լինելու պատճառով տեղի շուրջ 200.000-ոց հայ համայնքը ենթարկվեց բռնությունների, դաժան կոտորածի ու վտարվեց Ադրբեջանի մայրաքաղաքից:

23 տարի է անցել հայերի ջարդերից և Բաքվից բռնի տեղահանումից: Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը: Փորձում են պատմության էջերից ջնջել հայերի` Բաքվի բնիկ բնակչության ցեղասպանության քաղաքականության հետքերը:

Այսօր Ադրբեջանում փաստորեն հայ չի մնացել: Այլատյացությունն ու հայատյացությունը բարձրացել են Ադրբեջանի` մի ամբողջ դար անփոփոխ մնացած պետական քաղաքականության աստիճանին: Ամբողջ աշխարհի աչքի առջև Ադրբեջանում ոչնչացվում են քրիստոնեական գերեզմանոցներն ու հուշարձանները:

Այս ամենն ազդանշան է միջազգային հանրությանն այն մասին, որ Հարավային Կովկասում երբեք չի կարող հաստատվել արդար և կայուն խաղաղություն, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել 1988-1992 թվականներին Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության կազմակերպիչներն ու իրականացնողները: Այդ մասին պետք է իմանան բոլորը, ովքեր այսօր հովանավորում են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հետ կապված նկրտումներում` գրգռելով նրա ղեկավարների ախորժակը և խրախուսելով Հարավային Կովկասի տարածաշրջանում ցեղասպանության նոր գործողությունների կազմակերպումը: 

Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականության մաս (Տեսանյութ)