Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ստում են
12/01/2013 17:58

Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ստում են

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները «տեղեկություն» էին տարածել, թե իբր Լիտվայի խորհդարանի Եվրոպական ակումբի և տեղեկատվական գրասենյակի կողմից հունվարի 10-ին կազմակերպած քննարկման ժամանակ, պատասխանելով Լիտվայում Ադրբեջանի դեսպանի հարցին՝ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պիտի լուծում գտնի միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։

Հարցի վերաբերյալ Times.am-ը հարցում կատարեցինք Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, արդյոք նմանատիպ հայտարարություն եղել է։ Վրաստանի ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ քննարկման ընթացքում Վրաստանի արտգործանախարարը պատասխանելով հարցին, նշել է, որ Վրաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա որևէ կերպ չի կապել Լեռնային Ղարաբաղի հետ և որևէ կերպ չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը ՝ չնայած Ադրբեջանի դեսպանի համառ պնդումներին կապել այդ երկու հարցերը։

Ավելին Վրաստանի ԱԳՆ-ին մեզ տրամադրեցին այդ հանդիպման տեսագրության հղումը, որտեղ ամեն ինչ պազ երևում է։

Տեսագրությունից պարզ է դառնում, որ պատասխանելով Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանի հարցին, Վրաստանի ԱԳ նախարարն ընգծել է, որ յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է և ունի իր լուծման ճանապարհը։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ստում են