.jpg)
Էրդողանը մեղադրել է Ասադին պետական ահաբեկչության մեջ
Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի ժողովրդի կողմից Ասադին վերապահված ժամանակը սպառվել է:
Regnum գործակալության փոխանցմամբ, Էրդողանը նշել է, որ Բաշար Ասադը իրականացրել է պետական ահաբեկչություն և նա պետք է հեռանա. «Կարող է արդյոք 60.000 սիրիացի սպանած անձնավորությունը իրեն նախագահ համարել»:
Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ թեև Ասադի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, սակայն որևէ կոնկրետ բան ինքը չի կարող ասել: