Հայտնի են ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալների անունները
12/01/2013 11:43

Հայտնի են ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալների անունները

ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալները 5-ն են` Միքայել Մինասյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Գևորգյան, Կարեն Կարապետյան, Լևոն Յոլյան: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ՀՀԿ գումարել է շտաբի նիստ, որի ժամանակ քննարկվել է առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված կազմակերպչկանա հարցեր: Շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը

Շարմազանովի փոխանցմամբ` առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ ղեկավարի կարգախոսն է լինելու՝ «Դեպի ապահով Հայաստան»:

ԱԺ փոխնախագահը ընդգծեց, որ ՀՀԿ շտաբը թիվ մեկ նպատակ է հռչակել արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը, հավելելով, որ կարևորվում է ընտրությունները դրական մթնոլորտում անցկացնելու անհրաժեշտությունը: 

Հայտնի են ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալների անունները